Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում սպասում են Վրաստանի Ներքին գործերի նախարարին

Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Բախումների արդյունքում վիրավորներ կան: Ախալքալակի հոսպիտալում են չորս վիրավոր ոստիկան, նրանց վիճակը ծանր է գնահատվում, իսկ վիրավոր բնակիչները չեն դիմել բժիշկների օգնությանը: Վիրավորների թվում է պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը: Դեռևս հայտնի չէ, թե գյուղաի բնակիչներից որքան մարդ է վիրավորվել բախումների արդյունքում:Վնասվածքներն առաջացել են հիմնականում քարեր նետելու արդյունքում, հրազենային վիրավորում ոչ ոք չի ստացել: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ճանապարհվել է միջադեպի վայր: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության զորքերի հետ բախումների ընթացքում ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ, ինչպես նաև մի քանի ոստիկան: Ինչպես բնակիչներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և խորհրդարանի նախկին պատգամավոր և այժմ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը, դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում տեղացիները պայմանավորվել են, որ ձերբակալվածները կազատվեն, հատուկ նշանակության ջոկատները կհեռանան և բնակիչները նույնպես կհեռանան տներ: Տարածքում կմնան տեղի ոստիկանները: Բնակիչները հայտնել են, որ չեն հեռանա տարածքից մինչև ձերբակալվածները չժամանեն այդտեղ:     Aliq.ge   specnaz

   

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am