Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման պատճառները և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ դեկտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը ներկա գտնվելու մերժումը:
«Այստեղ երկու տարբերակ կա. առաջին տարբերակը Փաշինյանի և Պուտինի, հայկական և ռուսական ղեկավարության միջև դանդաղ ընթացող դիմակայությունն է, որը հաշվարկված է, որ այն կունենա որոշակի մեդիա էֆեկտ։ Այսինքն, տվյալ իրավիճակում, կարծես թե, հայկական ղեկավարության մոտ այժմ ծանր իրավիճակ է, կորցրել է Ղարաբաղը, դե, ընդհանուր առմամբ, մի շարք իմիջային և հեղինակության կորուստներ, որոնք հայկական ղեկավարությունը ձգտում է բարդել ռուսական ղեկավարության վրա։ Ընդ որում, ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից առայժմ հայկական ղեկավարությունը չի շտապում դուրս գալ։
Երկրորդը, հնարավոր է, Ռուսաստանին ինչ-որ քայլերի հրահրելու ցանկությունն է, ինչպես այն, ինչ արդեն արվել էր Վերին Լարսի անցումում, որի շրջանակներում բավականին մանրամասն բուսասանիտարական ստուգում է մտցվել, ինչը դժվարացրել է հայկական ապրանքների սահման հատելը։ Սա արդեն որոշակի մտորումների տեղիք է տվել հայաստանյան մի շարք արտադրողների կողմից, որոնք մտավախություն են հայտնել, որ ռուսական շուկան կորցնելու դեպքում շատ դժվար կլինի փոխարինել այն, նույնիսկ եթե իրենց համար բացեն, ասենք, չինական շուկան։ Պարզապես այն պատճառով, որ հայկական ապրանքները Ռուսաստանում պետք չէ գովազդել։ Հայկական կոնյակը կամ հայկական ծիրանը միշտ էլ բարձր որակի ապրանքներ են, որոնք Ռուսաստանում սիրում են, գիտեն տասնամյակներ շարունակ և անպայման կգնեն։ Այդ իսկ պատճառով, գուցե, ցանկանում են Ռուսաստանին հրահրել լրացուցիչ ինչ-որ նման գործողությունների, որի շրջանակներում կփորձեն այդ ամենը ԶԼՄ-ներում ներկայացնել որպես ոչ բարեկամական գործողություն՝ ևս մեկ անգամ փորձելով մեղքը բարդել Ռուսաստանի վրա։
Բայց իրականում առայժմ այդ դանդաղաշարժ դիմակայությունը կարող է տևել դեռ տարիներ, մինչև այն տրամաբանորեն հասնի այն մակարդակին, որ Հայաստանը դուրս կգա, ասենք, ՀԱՊԿ-ից կամ գուցե ԵԱՏՄ-ից։ Չեմ կարող ասել, թե որքանով է դա իրատեսական, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, իմ կարծիքով, Հայաստանի համար ոչ պակաս, իսկ գուցե նույնիսկ ավելի կարևոր է, քան պաշտպանական ոլորտում համագործակցությունը»,-հայտարարել է փորձագետը։
Բնութագրելով հայաստանյան իշխանությունների գործողությունները՝ Բոգդան Բեզպալկոն նրանց գործողություններն առաջին հայացքից մանկամիտ է համարում, բայց ավելի սերտ դիտարկման դեպքում դրանց մեջ ավելի հեռու գնացող բաղադրիչ է տեսնում։
«Սա վարքագիծ է, որը մի փոքր հիշեցնում է երեխայի, ով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա։ Բայց, փորձագիտական լեզվով ասած, սա աշխատանք է, որը նախատեսված է մեդիա ոլորտի համար։ Այստեղ չեն դիտարկվում անվտանգության իրական հարցեր, դրանք չեն շոշափվում, քանի որ դրանք ինչպես գոյություն են ունեցել ՀԱՊԿ շրջանակներում, այդպես էլ մնում են։ Բայց սրանք հարցեր են, որոնք շատ լավ կարելի է ներկայացնել լրատվամիջոցներում, և, համապատասխանաբար, հասնել որոշակի արդյունքի: Դե, օրինակ, Ֆրանսիան ավանդաբար միշտ հետաքրքրվել է Կովկասով և Հայաստանով, քանի որ այնտեղ մեծ է հայկական սփյուռքը։ Գուցե դա, համապատասխանաբար, արտաքին քաղաքական մյուս խաղացողներին հետաքրքրելու փորձ է»,-ամփոփել է Բեզպալկոն։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am