Քաղաքականության և ռուսական ճահճի արանքում

«Հիմա Հայաստանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,- երեկ Հանրային խորհրդում հարց է բարձրացրել Վազգեն Մանուկյանը ռուսաց լեզվի կրթական հայեցակարգի քննարկումների ժամանակ: Վազգեն Մանուկյանի հարցադրումը նույնիսկ էական, բովանդակային խմբագրման կարիք ունի, որովհետև այսօրվա Ռուսաստանի միջոցով «աշխարհի հետ շփվելու» բանաձև պարզապես գոյություն չունի: Պուտինյան Ռուսաստանը նույնիսկ ոչ թե քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում է, այլ նրա հակառակ կողմում, հակապատկերը: Այսօրվա Ռուսաստանի միջոցով հնարավոր չէ բանաձևել, իրականություն դարձնել որևէ ռացիոնալ խնդիր, ավելի շուտ՝ նրա հետևանքով անխուսափելիորեն կարող ենք հայտնվել «կարմիր գծից» այն կողմ, որտեղ քաղաքակրթության ժամացույցի սլաքները կանգ են առել Պուտինի իշխանության արշալույսին: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից Հայաստանը նույնիսկ պարտադրված է հատուկ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որովհետև «քթի տակ» անհնար է անտեսել կայսրության գոյությունը, սակայն արտաքին աշխարհին ուղղված մեր հայացքն անհրաժեշտաբար պետք է մաքրենք ռուսական աղավաղումներից, «խմբագրումներից», որպեսզի նույնիսկ կայսրության ծայրագավառի մեր այսօրվա նվաստացման մեջ չկորցնենք երազելու, քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու մեր ձգտումը: Ավելի իդեալական և անցնցում կլիներ, որ քաղաքակրթական ճանապարհ վերադարձը տեղի ունենար Ռուսաստանի «դարձի» հետևանքով, սակայն ավելի հավանական է, որ մենք հարկադրված ենք լինելու «առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի» հետ շփվել, մինչև որ կայսրության խորտակումը ռուսաստանցիների համար դառնա նոր հեղափոխության օրակարգ: Մեծ հաշվով գոնե առայժմ Հայաստանին պարտադրված է քաղաքական ընտրության և քաղաքակրթական կողմնորոշման կոնտրաստը: Ամենաէականն այն է, որ Հայաստանը կարողանա ժամանակի ընթացքում իր քաղաքական ընտրությունը հարմարեցնել քաղաքակրթական կողմնորոշմանը՝ վերջինս քաղաքականությանը զոհաբերելու փոխարեն: Հիմա այդ կռիվն է. Մոսկվան տարբեր հարթություններում և տարբեր հայեցակարգերով փորձում է փոշիացնել մեր հակակայսերական քաղաքակրթական պոտենցիալը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am