«Հրապարակ» թերթը գրում է. «Ավարտվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս տարվա սկզբին ձեւավորված այս նոր նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր նախկին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, եւ քաղծառայության այդ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել։
Ի դեպ, այն բավականին բարձր եւ գրավիչ պաշտոն է, որի համալրման համար հայտարարվել էր ներքին մրցույթ, այսինքն՝ կարող են մասնակցել միայն նախարարության աշխատողները, որն էլ հաղթել է Արա Ֆիդանյանը։
Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով դիմել է այս պաշտոնի համար։ Թեեւ նախարարության համակարգից կարող էին մյուսներն էլ դիմել ու մասնակցել մրցույթին, բայց ՆԳՆ-ում «ձեւականությունների» հետեւից չեն ընկել, ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է»:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը