Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան (տեսանյութ)

Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև, հայտնում է jnews.ge-ն: Առավոտյան 11:00-ին քաղաքում բնակվող հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն: Բնակիչները չեն զիջել և փորձել են ճեղքել եկեղեցու բակի մուտքը փակած ոստիկանների շարքը: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության զորքերի հետ բախումների ընթացքում ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ, ինչպես նաև մի քանի ոստիկան: Ինչպես բնակիչներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և խորհրդարանի նախկին պատգամավոր և այժմ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը, դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում տեղացիները պայմանավորվել են, որ ձերբակալվածները կազատվեն, հատուկ նշանակության ջոկատները կհեռանան և բնակիչները նույնպես կհեռանան տներ: Տարածքում կմնան տեղի ոստիկանները: Բնակիչները հայտնել են, որ չեն հեռանա տարածքից մինչև ձերբակալվածները չժամանեն այդտեղ:     Aliq.ge   specnaz

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am