Վիգենինը ԼՂ հակամարտության մասին
Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հյուսիսային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Այս շաբաթ հանդիպելով շփման գծի երկու կողմերում գտնվող ժողովուրդների հետ, ովքեր շարունակում են տառապել տասնամյակներ ձգվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Այս հակամարտությունը ազդում է հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Այս մարդիկ տառապում են՝ ապրելով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ամենօրյա սարսափի կամ վերջնական սեփական տներից տեղահանվելու սպառնալիքի ներքո: Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն նրանց համար խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Վիգենինը: Վիգենինի համոզմամբ՝ հակամարտությունը դեռ ազդեցություն է ունենում հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: «Անկախ նրանից, թե նրանք ապրում են հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների վտանգի տակ, թե նրանք տեղահանվել են իրենց տներից տարիներ առաջ: Անհրաժեշտ է անհապաղ խաղաղություն և լուրջ քաղաքական ներգրավվածություն ապահովել»,- նշել է նա:
