Աղվան Վարդանյանի պատասխանը՝ իրենց քննադատող օգտատերերին. aravot.am

ՀՅԴ-ն հայտարարել է, որ սկսում են Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքել: Մենք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ դա ի՞նչ կտա իրականության մեջ՝ նա պատասխանեց. «Միջազգային ասպարեզում՝ տարբեր երկրների, քաղաքների, նահանգների մակարդակով Արցախի հետ հարաբերությունների հաստատումը բնական է, որ միայն դրական ազդեցություն կարող է ունենալ երկու առումով՝ եւ ճանաչելիության առումով, ե՛ւ կապերի, այցելությունների, հարաբերությունների առումով, որն ուղղակիորեն նաեւ կմեծացնի Ադրբեջանի սեւ ցուցակի ծավալները: Եվ սա նաեւ բանակցային գործընթացում Արցախի ինքնուրույնության, պետականության ճանաչման առումով կդառնա այսպես ասած նախերգանք: Բնական է, որ մենք բոլոր հնարավորությունները պիտի օգտագործենք՝ միջազգային ասպարեզում Արցախի ճանաչելիությունը բարձրացնելու, Արցախի պետականության հանդեպ վստահությունը մեծացնելու համար: Եվ եթե այսօր իրատեսական չէ Արցախի միջազգային ճանաչումը, ապա դրա հիմքերը պետք է ստեղծել, իսկ հիմքերը նման քայլերով են ստեղծում»: Մենք հարցրեցինք՝ երբ ՀՅԴ-ի այս նախաձեռնության մասին լուրը հրապարակել էինք եւ տեղադրել համացանցում, բազմաթիվ օգտատերեր մեկնաբանել էին, որ ՀՅԴ-ն հերթական կեղծ օրակարգն է բերում, իբր գործ են անում, ժամանակին էլ ասում էին՝ ազատագրված տարածքների վերաբնակեցում, ի՞նչ արեցին այն ժամանակ, որ հիմա էլ նոր նախաձեռնություն են սկսել՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Գիտեք, ես չեմ առաջնորդվում օգտատերերի տեսակետներով: Ես առաջնորդվում եմ իրականությամբ: Դաշնակցության՝ 90-ականների սկզբին ինքնապաշտպանության կազմակերպման առաջին քայլերը անելու արդյունքում է, որ մենք ունենք այսօրվա իրավիճակը, իսկ այդ օգտատերերը չգիտեմ որտեղ էին: Օգտատերերի մասին մեկ ուրիշ բան կասեմ՝ ամեն տարի Դաշնակցությունը Արցախի անկախության օրվա առթիվ տարբեր միջոցառումներ է կազմակերպում, փորձելով մեր հասարակության, մեր քաղաքացիներին, քաղաքական ուժերին պահել այդ դաշտում՝ Արցախի խնդիրը միշտ պահել օրակարգում: Ես էլ սոցիալական ցանցերում տեսնում էի, որ օգտատերերը միմյանց շնորհավորում էին Արցախի անկախության օրվա առթիվ, դա ինձ համար շատ ավելի կարեւոր է: Այն, որ մենք փորձում էինք հասարակությանը նախաձեռնող դարձնել, մասնակից դարձնել՝ այսօր հաջողել ենք այստեղ եւս»: aravot.am

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am