Այսօր Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է. լուսանկարներ

1964թ. սեմպտեմբերի 30-ին ծնվել է Մոնիկա Բելուչին: Ձեզ ենք ներկայացնում Մոնիկա Բելուչիի  ամենահետաքրքիր մտքերից. 1. Ոչ ոք մեզ չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, ոչ մեր երեխաները: Մենք միայն կարող ենք սիրելի մարդկանց հետ կիսվել որևէ բանով: 2. Մարդիկ կարող են ներել մեկ ուրիշի խելացի լինելը, նույնիսկ տաղանդավոր լինել, բայց գեղեցիկ լինելը երբեք չեն ների: 3. Կինը կարող է այնպես սիրել, կարծես երբեք չի հեռանա: Բայց կարող է մի օր գալ, երբ նա այնպես կհեռանա, կարծես երբեք չի սիրել: 4. Ինձ համար հին դառնալը նշանակում է՝ ավելի լավը դառնալ: 5. Իմ կարծիքով՝ հիմարություն է երիտասարդ և գեղեցիկ լինելով՝ դառնալ որևէ հարուստի գերին: Գեղեցկությունը մեզ պետք է օգնի ներդաշնակություն, սեր և այս կյանքում գոյություն ունենալու իմաստ գտնել: 6. Մարդու իմացությունը մեծացել է տեխնիկայի ոլորտում, բայց ոչ զգացմունքների: 7. Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում՝ երբ այն չկա և երբ բացի նրանից՝ այլ բան չկա: 8. Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ այդ տարիքում մենք նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին ենք ցանկանում լինել, տառապում ենք ոչ ինքնավստահ լինելուց: Այժմ ես հստակ գիտեմ՝ ինչ է ինձ անհրաժեշտ և առանց ինչի կարող եմ ապրել: 9. Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն ծածկված է հագուստով: 10. Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգամունքայնություն: 11. Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, թե տղամարդու ցանկությունը նվաստացնում է իրենց: Իմ կարծիքով՝ նրանք պարզապես հաշտ չեն իրենք իրենց հետ: 12. Ես միշտ ասում եմ երիտասարդ կանանց. «Սովորեք սիրել ձեր մարմինը»: Չէ՞ որ իդեալ գոյություն չունի: Ակնհայտ է, որ ոչ նիհար կինն ավելի քիչ գեղեցիկ չէ, քան նիհարը: Պարզապես պետք է սովորել ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս: 13. Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, ինչպիսի տեսք ունես, այլ այն՝ ինչ ես դու զգում քո ներսում: 14. Գեղեցկությունն, իսկապես, ուժ է, եթե դու կարողանում ես այն օգտագործել: Դա նույնն է, ինչ Ferrari ունենալը. եթե վարել չգիտես, այն քեզ պետք չէ: 15. Պետք չէ ատել այն մարդկանց, ովքեր նախանձում են քեզ: Նրանք խոստովանում են, որ դու ավելի լավն ես: 16. Յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս սիրված լինել: 17. Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ փոխադարձ հարգանք ու ազատություն կա: Աբսուրդ է որևէ մեկին որպես իր ունենալու ցանկությունը: 18. Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ յուրաքանչյուր արտիստի ներսում քնած գեղեցկուհիներ կան, և ամեն անգամ դեր խաղալիս՝ նրանցից մեկն արթնանում է: Մեր ներսում ամեն ինչ կա: Մենք պարզապես պետք է տեսնենք այն: 19. Ես երբեք նիհար չեմ լինի: Բնավորությամբ բավական ալարկոտ եմ: Սիրում եմ ուտել: Իրականում ես այսպիսին եմ և չեմ ցանկանում ոչ իրական լինել: 20. Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա: Monica

դիտվել է 488 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am