Ինչ է տեղի ունեցել երեկ ուսանողների միջև.մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Տարոն Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի բակային տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը մի խումբ ուսանողներ ավտոմեքենան ավտոկանայատեղիում կայանելու պատճառով կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ 22-ամյա Ծառուկ Ծառուկյանը և 25-ամյա Վահագն Էլյազյանը իրենց մի քանի ընկերների հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ ծեծի են ենթարկել Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Լյովա Խաչատրյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր ժամանած Ոստիկանության ծառայողները այնտեղ հայտնաբերել են 3 հատ մահակ և մի քանի ավտոմեքենաներ, և կան կասկածներ, որ մահակները օգտագործվել են ծեծկռտուքի ժամանակ։ Տեղեկությունները, որ վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չեն համապատասխանում և երեկ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, հղում անելով իրենց «լավատեղյակ» աղբյուրներին, նշել էին, որ հնչել են կրակոցներ, մինչդեռ դա հերքվում է ինչպես դեպքի վայրում կատարված զննության արդյունքում, այնպես էլ ականատեսների տված բացատրություններից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են ԵՊՀ-ի, Ֆիզկուլտինստիտի և Տնտեսագիտական համալսարանի (հանրությանն ավելի շատ հայտնի Ժողինստիտուտի) ուսանողները։ Գրեթե բոլորի ինքնությունը Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժված Լ. Խաչատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Ջրվեժ-Մայակ թաղամասի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Մաթևոսյանը, ով ստացել է «կրծքավանդակի սալջարդ, ծակած-կտրած վերք» վնասվածք։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողնրին նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է «Ջրվեժ Ա» թաղամասի 26-րդ փողոցի հողամասում հողագործական աշխատանքներ կատարելիս։ Սակայն Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ վերջինս ստում է. նա վնասվածքները ստացել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Մաթևոսյանը սովորում է Երևանի Տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում և Ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am