Տրանսֆերտները կաճեն, պղինձը կթանկանա

«Հայկական ժամանակ» -ը գրում է.Այն, որ մեր տնտեսությունը եւ բնակչության կենսամակարդակը ցավալիորեն մեծ կախում ունեն պղնձի գնից ու արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ուղարկած գումարներից, ամենեւին նորություն չէ: Տարիներ շարունակ բյուջեների բացատրագրերում այս նույն նախադասությունները առկա են: Մնում է պարզել, թե ինչ է կախված մեր կառավարությունից: Ինչ է պատրաստվում անել կառավարությունը արտաքին այդ գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար: Բյուջեի բացատրագրում, անկեղծ ասած, չկա նույնիսկ ակնարկ, թե կառավարությունը ուզում է արտաքին ազդեցությունները նվազեցնել: Հակառակը՝ բավականին հաճույքով է արձանագրում, թե այ, հաջորդ տարի կտեսնեք՝ պղինձը կթանկանա, մեր հայրենակիցները ավելի շատ փող կուղարկեն, ու տնտեսությունը կաճի: Ու սրա հետ մեկտեղ հաջորդ տարվա համար կառավարությունը հետեւյալ կանխատեսումն է անում գյուղատնտեսության վերաբերյալ. «2018 թվականին գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2018 թվականին ճյուղի աճը կկազմի շուրջ 4.0%»,- նշված է բացատրագրում: Կառավարությունը այդպես էլ չի վերլուծել, թե ինչ պատճառով է եղել նվազումը: Եթե այդ պատճառները հայտնի չեն, ապա դժվար է կանխատեսել աճ: Բայց աճը կանխատեսված է: Իսկ ինչի՞ շնորհիվ է աճելու գյուղատնտեսությունը: «Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի եւ ոլորտում իրականացված ներդրումների ակնկալվող արդյունքները, գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված կանխատեսումները ու նախորդ տարիներին ճյուղի զարգացման միտումները…»,- գրված է բացատրագրում եւ մանրամասնեցված է. «Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի եւ գարու սերմնաբուծության եւ սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր»: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վերը նշված ծրագրերը խիստ արդյունավետ ստացվեն, դրանց հիմնական մասի արդյունքը կերեւա ավելի ուշ, ասենք՝ երկու-երեք տարի անց: Իրականում, եթե հաջորդ տարի այդ ոլորտում աճ գրանցվի, ապա դա կլինի շնորհիվ նրա, որ այս տարի գյուղոլորտում անկում է գրանցվել:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am