Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում

Վանաձորում կանգնեցրել են Պուտինի արձանը, սովորական չէ, ստվարաթղթից: Բայց այնքան տպավորիչ, որ անգամ BBC-ն հոդված է գրել` «Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում» վերնագրով: Ուրեմն ասեմ, թե ինչպես հայտնվեց: 1990-ականներին Տիգրան Ստեփանյանը, որը հիմա Վանաձորի մանկական խաղահրապարակի սեփականատերն է (ըստ ասեկոսեների, Վանաձորի մանկական խաղահրապարակը բացի սեփականատերից ունի նաեւ գործադիր տնօրեն, տնօրինության խորհուրդ, բաժնետերեր, առանձին վարչություններ` իրենց պետերով, ու երկու քարտուղարուհի եւ մեկ հավաքարար` մեկ օգնականով), ապրում եւ աշխատում էր Մոսկվայում: Օրերից մի օր, երբ հավանաբար աշխատավարձ է ստացած լինում, նա որոշում է մի քիչ զբոսնել քաղաքում եւ գնում է հանրահայտ Արբատ փողոցը: Հենց այնտեղ էլ տեսնում է Գորբաչովին, իրական չէ, արձանը, սովորական չէ` ստվարաթղթից: Հետաքրքրասեր Տիգրանը մոտենում է ԽՍՀՄ նախագահին ու ցանկություն հայտնում լուսանկարվել հետը: Գորբաչովի սեփականատերն էլ նրան ասում է, որ կարելի է, բայց 25 ռուբլով: Տիգրանն էլ հանում է գրպանից 25 ռուբլին ու նկարվում Գորբաչովի հետ: Հետո Տիգրանը մտածում է ոչ թե 25 ռուբլին իզուր վատնելու մասին, այլ նման մի բիզնես Հայաստանում դնելու շուրջ: Մի քանի տարի էլ Մոսկվայում մնալուց, կարգին փող աշխատելուց հետո Տիգրանը վերադառնում է հայրենիք ու ձեռք է բերում Վանաձորի մանկական խաղահրապարակը (գուցե կառուցում է, հայտնի չէ): Հետո նա հիշում է Գորբաչովին, բայց քանի որ ԽՍՀՄ նախագահն այլեւս նորաձեւ ու եկամտաբեր չէ, որոշում է, որ իր սեփական խաղահրապարակում պետք է լինի ստվարաթղթե Պուտինը: Որոշում է եւ անում: Բայց քանի որ Տիգրան Ստեփանյանը մեծ քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի կողմնակիցն է, Պուտինի կողքին տեղադրում է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ (այն ժամանակ գործող) Բարաք Օբամային, կրկին` ստվարաթղթից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am