Ներելը ճիշտ բան է

<<Առավոտ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրել է. Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ. Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում: Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որեւէ այլ հանցագործ պաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաեւ ատելության, վրեժխնդրության զգացում որեւէ անձի հանդեպ: Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի (այն ժամկետով, որով դատապարտվել էր), որեւէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր, արդարության պահանջը կբավարարվե՞ր: Կամ գուցե կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր: Որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ չհիմնավորված դաժանությունը: Խնդիրն, ինձ թվում է, այն չէ, որ թոշակառուներից փողերը գողացած չինովնիկին սկզբում պատժել են, հետո ազատ են արձակել, այլ այն, որ մնացած՝ նույնքան կամ ավելի մեծ հանցագործություններ կատարած չինովնիկներն ազատության մեջ են մնում: Արդարադատությունը հանցագործությունը պատժելու մեջ է, ոչ թե որեւէ մարդու նկատմամբ ագրեսիայի մեջ: Ուրիշ հարց, որ կան, իմ կարծիքով, մարդիկ, որոնք ավելի արժանի են ներման: Խոսքս Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ Հայկ Կյուրեղյանի մասին է: Նրանք, իմ կարծիքով, դատապարտվել են իրենց արարքներին ոչ համաչափ ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին: Կարող են հետագայում ազատվել նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ՊՊԾ գնդի վրա հարձակվողներից ոմանք: Իհարկե, ոչ նրանք, ովքեր մարդ են սպանել: Սակայն դրա համար պետք է լինի դատավարություն եւ դատավճիռ եւ ոչ թե այն կլոունադան, որին մենք ականատես ենք՝ ժողովրդական երգուպարով եւ ասմունքով: Ներելը ճիշտ բան է՝ իհարկե, եթե խոսքը սպանությունների եւ անձի հանդեպ այլ ծանրագույն հանցագործությունների մասին չէ: Ներելը տեսականորեն պետք է մարդու միջից հանի չարության, դժգոհության, նախանձի թույնը: Բայց երբեմն պատահում է, որ ներելը հասարակության մեջ ավելացնում է այդ թույնը: Մի փոքրիկ խորհուրդ էլ ուզում եմ Խաչիկյանին տալ՝ պարզապես որպես տարիքով մեծ. պետք չէ հիմա խոսել, աջուձախ հարցազրույցներ տալ: Խոսելու իրավունքը դեռ պետք է վաստակել:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am