«Ես անձամբ նախընտրում եմ դիրքերում ծառայությունը». եֆրեյտոր Փիրոև

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ «Նախքան զորակոչվելս, կարելի է ասել, պատկերացում չունեի դիրքերի ու դիրքապահի ծառայության մասին: Գալով դիրքեր և կատարելով Հայրենիքի պաշտպանի գործը` սկսել եմ ավելի կարևորել «Հայրենիք» հասկացության արժեքն ու էությունը: Չնայած դժվարություններին` մենք գիտակցում ենք մեր գործի կարևորությունը ամբողջ ազգի հարատևման հարցում: Հենց այդ գիտակցումն է պատճառը, որ մեզանից ոչ մեկը չի տրտնջում և ցանկացած պահի պատրաստ  է հակառակորդին արժանի հակահարված հասցնել»,- նշում է մեր զրուցակից եֆրեյտոր Գ. Փիրոևը` հավելելով, որ այդ գործում իրեն օգնել և ունեցած փորձը փոխանցել են հրամանատարներն ու ավագ ընկերները: Եֆրեյտոր Գարիկ Ծերունի Փիրոևը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժնում և 4-րդ կուրսից զորակոչվել զինծառայության: Ինչպես յուրաքանչյուր բնագավառում` դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ևս եֆրեյտոր Փիրոևը կարևորում է կարգապահությունն ու միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Ինչ վերաբերում է վտանգավորությանն ու  վախի զգացողությանը, ապա դա ժամանակի ու գիտակցության խնդիր է: Բոլոր դեպքերում, ինքն անձամբ դիրքերում ծառայելը նախընտրում է մշտական տեղակայման վայրում ծառայելուց, որը դարձել է երկրորդ օջախը: «Չնայած վտանգավորությանն ու պատասխանատվությանը, ես անձամբ նախընտրում եմ դիրքերում ծառայությունը: Մենք մեզ այստեղ ավելի ազատ ենք զգում, ավելի արժևորված մեր կատարած գործում: Պետք է ասեմ, և կարծում եմ` դիրքապահներից շատերն էլ համամիտ են կարծիքիս, որ ժամանակի ընթացքում դիրքը, իրոք, դիրքապահի համար երկրորդ օջախ է դառնում: Եվ ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել: Իսկ դրա համար, ինչպես նաև վտանգի չեզոքացման նպատակով, պետք է ամենայն լրջությամբ կատարենք սեփական պարտականությունները, որպեսզի կարողանանք ժամանակին հավաստանշել հակառակորդի տեղաշարժը և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր: Փորձը ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուրը ճշտությամբ կատարի իր պարտականությունները, ապա հակառակորդը կձախողվի իր մտադրություններում: Դա են ապացուցում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերն ու ապրիլյան մարտական գործողությունները: Ճիշտ է, ապրիլյան գործողությունների ժամանակ ես դիրքերում չէի` նոր էի զորակոչվել ծառայության, բայց գիտեմ, թե ինչպես են ավագ ընկերներս կռվել, ձախողել հակառակորդի մտադրությունները, պաշտպանել այս դիրքը և հենց այս դիրքում կործանել նրանց ուղղաթիռը: Այս ամենը մեզ լրացուցիչ ուժ է տալիս, պարտավորեցնում ավելի պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները»,- մեզ հետ զրույցում ասաց եֆրեյտոր Փիրոևը` կատակով ավելացնելով, որ, ինչպես ասում են, մենք հայ ենք և ոչնչից չենք վախենում, իսկ դժվարություններն ու խնդիրները հաղթահարելը պարզապես յուրաքանչյուրի առօրյայի մասնիկն է:   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am