«Ես բերդից եմ դուրս եկել,այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն՝ չէ». Վազգեն Խաչիկյան

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը: Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան:  Հաջողվել է  այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին: – Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համաձայն,կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում:) – Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը: – Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում: – Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ընկերներ ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև՝ այլ կուսակցություններում: -Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ, շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի համար: – Ո՛չ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլոմետր մոտ չեմ էլ եղել: – Բայց Երևանում եղե՞լ եք: – Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում: – Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում շնորհակալություն հայտնել: – Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ, թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտնում, Աստված գիտի: Մի բան ասեմ`ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն՝ չեմ խոսի, հարցեր մի՛ տվեք: – Այսինքն՝ որոշել եք արդեն բերդի օրենքներո՞վ ապրել: – Ասում եմ`Աստվածաշնչում ասվում է «հա»-ն հա է, «չէ»-ն չէ: – Պարոն Խաչիկյան, իսկ մեր քրեակատարողական հիմնարկներում վիճակը ինչպիսի՞ն է: Դատապարտվածները, որ դուրս են գալիս, պայմաններից բողոքում են: – Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում վիճակն այնպիսին է, ինչպիսին չէ եվրոպական երկրների շատ կառույցներում, այսինքն լավ է: Փառք Աստծո: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am