Կյանքից հեռացել է Գորիկ Հակոբյանը
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը: Գորիկ հակոբյանը ծնվել է 1946 թ. Գյումրի քաղաքում: Ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները: 1969 թ.-ից աշխատել անվտանգության համակարգում, զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, սկզբում ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտեում, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության պետական վարչությունում: 1997-1999 թթ. զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 1999-2002 թթ.՝ ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը: 2002-2004 թթ. զբաղեցրել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը: 2004 թ. նշանակվել էր ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն,որտեղ աշխատել է մինչև 2016 թվականը: hayeli.am-ը ցավակցում է Գորիկ Գուրգենիչի հարազատներին,մտերիներին:
