Կառավարությունը դուրս է գալիս վարչապետի վերահսկողությունից

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձեւին ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը եւ թե՛ ըմբշամարտը որեւէ խնդիր չունեն»: Հրաչյա Ռոստոմյանը, լինելով կառավարության անդամ, կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի  հայ մեծագույն բարերար լինելու հանգամանքը,  եւ Գագիկ Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից: Եթե դա աներ «Ծառուկյան» դաշինքի որեւէ պատգամավոր, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դա անում է վարչապետ  Կարեն Կարապետյանի կառավարության անդամը, մի մարդ, ով տեսականորեն Կարապետյանի ենթական է, բայց գործնականում Հայաստանի կառավարությունում ամեն ինչ քվոտավորված է, եւ Ռոստոմյանը Կարապետյանի ենթական չէ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք   է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ: Բայց Ռոտոմյանի հայտարարությունից անցել է երկու օր, եւ նա շարունակում է պաշտոնավարել: Գաղտնիք չէ, որ Ռոստոմյանը այդ պաշտոնում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Գագիկ Ծառուկյանից վերցվել է մի շատ կարճ ժամանակով՝ 2013-2014թթ., երբ նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, իսկ դրանից առաջ եւ հետո այն եղել է Ծառուկյանի ազդեցության ոլորտում: Եթե Ռոստոմյանը շարունակում է պաշտոնավարել, եւ Ծառուկյանի կողմից որեւէ  արձագանք չկա Ռոստոմյանի հայտարարության վերաբերյալ, նշանակում է՝ Ծառուկայնն ինքն էլ համաձայն է Ռոստոմյանի հայտարարության հետ: Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւս համաձայն է Ռոստոմյանի ձեւակերպումների հետ: Ստացվում է, որ Ռոստոմյանի հայտարարությունը հավանության է արժանացել եւ՛ Ծառուկյանի, եւ՛ Սարգսյանի կողմից: Միակ մարդը, ով հայտարարություն տարածեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, նրա եղբայրն էր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը, ըստ էության, պահանջել է, որ Ռոստոմյանը հրաժարական ներկայացնի, կամ վերադասը նրան ազատի աշխատանքից: «Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի եւ տեղը զիջի կարող ուժերին»,- ասված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ: Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են եւ ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ: Ավելին՝ ՊԵԿ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ավելի շուտ Ռոստոմյանի հայտարարությունը կապ ունի ՊԵԿ-ի ստուգումների հետ՝ Ծառուկյանը ոչ թե նախահարձակ է եղել, այլ ընդամենը պաշտպանվել է: Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ  Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, եւ առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, եւ ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am