Արթուր Վարդանյանը ասում էր, որ միանալու է 37 երկրների հակաահաբեկչական կոալիցիային. վկա

Մարաշի զինված խմբի կամ հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով դատական նիստում այսօր ավարտվեց վկաների հարցաքննությունը: Վերջին վկայի հարցաքննության ընթացքում բացահայտվեց, ըստ մեղադրանքի, հանցավոր համագործակցություն կազմակերպած ու ստեղծած Արթուր Վարդանյանի տեսակետների, իսկ գուցեև ֆանտազիաների ամբողջությունը: Այսպես, վկան պատմեց, որ իր հետ կապվել է գործով ամբաստանյալ Արա Պողոսյանը և առաջարկել համագործակցություն, ապա վկան ծանոթացել է նաև Արթուր Վարդանյանի հետ: Այսպես, վկային՝ Իշխանին, գումար էր անհրաժեշտ հայոց դիվանագիտության և մինչև 1918թ. կնքված պայմանագրերի ու դրանց շուրջ քաղաքական զարգացումների վերաբերյալ վավերագրական ֆիլմի՝ իր հեռուստանախագծի, ֆինանսավորման համար, Արթուր Վարդանյանը խոստացել է ֆինանսավորել նախագիծը: Ֆիլմի նկարահանումները, ըստ նախագծի հեղինակ վկայի, պետք է կատարվեին չորս ուղղությամբ՝ Արևմտյան Հայաստան, Արցախ, Կիլիկիա, Իրան, միայն Արևմտյան Հայաստանի ուղղությամբ անհրաժեշտ պետք է լիներ 20 հազար եվրո: Արթուր Վարդանյանի հետ իր նախավերջին հանդիպման ժամանակ արդեն իսկ վկան հասկացել է, որ «ֆիլմ չենք ունենալու», եղանակներն արդեն ցրտել էին և այդ պայմաններում նկարահանումներ չէին կարող լինել, և ֆինանսավորումն էլ չկար: Արդյոք հանդիպումների ժամանակ խոսվե՞լ է Ազգային ժողով գրավելու, նախագահի ինքնաթիռին հարվածելու մասին հարցերին վկան բացասական պատասխան տվեց: Ըստ վկայի` Արթուր Վարդանյանն ասում էր, որ 37 երկրից կազմված հակաահաբեկչական կոալիցիային պետք է միանա: Վկան համաձայնեց ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար, գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիտարկման հետ, որ Արթուր Վարդանյանի գաղափարները նրա ֆանտազիաներն էին: Վկան նշեց, որ նա դրանց լուրջ չի վերաբերվել, «ուղղակի զրուցում էր»: Վկան նշեց, որ Արթուր Վարդանյանն ասում էր, որ իշխանափոխություն է տեղի ունենալու Սփյուռքի ուժեղ ճնշման տակ և հանրաքվեի է դրվելու Հայաստանին Արցախի միավորման հարցը: Իշխանափոխության մեջ ինքը Արթուր Վարդանյանի դերակատարումը չի տեսել, պարզապես նա կարծիք էր հայտնում: Դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքներն, ըստ որոնց Արթուր Վարդանյանն ասում էր, որ Քեսաբում ինքը կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը, խոստացել է նկարահանող խմբին Հզբոլլահի միջոցով մտցնել Սիրիա՝ երաշխավորելով խմբի անվտանգությունը: Արթուրն ասել է՝ իշխանափոխություն տեղի կունենա, կկազմավորվի ժամանակավոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ու Հայաստանին՝ Արցախի միավորվելու հանրաքվե: Ըստ Արթուր Վարդանյանի, հակաահաբեկչական կոալիցիայի երկրները հենց առաջին օրը կճանաչեն միացյալ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ Ռուսաստանն ու Իրանը: Վերամիավորվելուց հետո Ադրբեջանը պատերազմ կսկսի, Վրաստանը կփակի իր տարածքը, որովհետև ունի պայմանագիր Ադրբեջանի հետ, եթե Վրաստանը փակի սահմանը, Հայաստանը չորս կողմից կհայտնվի շրջափակման մեջ: Այդ պայմաններում ճանապարհ բացելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի հարձակվել ու նվաճել Ջավախքը: Քրդերն էլ իրենց հերթին կփակեն թուրքերի ճանապարհը դեպի Նախիջևան: Վերջինիս ղեկավարությունը, ըստ Արթուր Վարդանյանի, կցանկանա ինքնավարության կարգավիճակով մտնել Հայաստանի կազմի մեջ: Նպատակը մեծ Հայաստան ստեղծելն է, որին «մենք կհասնենք մոտ ապագայում»: Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր նաև, որ ըստ Արթուր Վարդանյանի, Սփյուռքի գործարարները հավաքվել են և հայտնել, որ եթե իշխանությունը հեռանա, իրենք 37 մլրդ դոլարի ներդրում կանեն, բյուջե է կազմվել, որով պետք է փակվեր Հայաստանի արտաքին պարտքը: Հաջորդ դատական նիստում կսկսվի գործի գրավոր ապացույցների հետազոտումը:

 Փաստինֆո

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am