Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ. տեսանյութ

լարված իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: 168.am-ին Մոսկվա մեկնող օդանավի ուղևորները պատմեցին, որ առավոտյան ժամը 10-ից օդանավակայանում են, իսկ հիմա նրանց ասում են, որ պետք է հեռանան այնտեղից: Նշենք, որ չվերթը պետք  է իրականացներ «Վիմ ավիա» ընկերությունը: «Առավոտվա ժամը 7-ին իմ հեռախոսին նամակ է եկել, որ 13:20 պետք է մեր օդանավը թռնի: Մենք 10:30-ից եկել ենք այստեղ, իրենք մեզ ընդունել են, մեր ուղեբեռն ընդունել են, մեզ ուղարկել են սպասասրահ: Մենք մինչև հիմա այստեղ ենք: Ինձ հետ 3 թոռներս են, որոնցից մեկը 1 ամսական է, մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 8: Ոչնչով իրենք մեզ չեն օգնում, անգամ ջուր չեն տալիս էս էրեխեքին»,-168.am-ին ասաց  Ռուսաստանի քաղաքացի Նաիրա Այվազյանը: Մեր հարցին, թե ինչո՞վ են բացատրում այս ամենը՝ Ն. Այվազյանն այսպես պատասխանեց. «Ես իրենց մոտեցել եմ, իրենք ասում են՝ Մոսկվայից են ձեզ նամակն ուղարկել: Զանգել ենք Մոսկվա, այնտեղից ասում են՝ «մեր ինքնաթիռն այդտեղ է, խնդիրը «Զվարթնոցի» մեջ է, իրենք չեն ուղարկում ուղևորներին»: Իսկ հիմա այստեղ 300 մարդ կա, բոլորին ասում են՝ այստեղից դուրս եկեք, ձեր իրերը վերցրեք, կարող է՝ ուրիշ տոմսեր գնեք, որ թռնեք: Իրենք ոչինչ չգիտեն, ասում են՝ ընկերությունը բանկրոտ ա եղել, մենք ոչինչ չենք կարող ասել: Հիմա ասում են՝ դուրս եկեք այստեղից, մեկ ամսական երեխու հետ ես ո՞ւր գնամ»: Մեր ճշտող հարցին, թե՝ դա ձեզ «Վիմ ավիա» ընկերության ներկայացուցիչնե՞րն են ասում, Ն. Այվազյանը պատասխանեց, որ՝ այո: Նա նաև ասաց, որ այս ընթացքում իրենց ո՛չ սնունդ են տվել, ո՛չ ջուր: «Ժամը 11-ից օդանավակայանում ենք, ամեն ինչ անցել ենք, առավոտվանից այստեղ նստած ենք, հաշմանդամ մարդ կա, փոքր երեխաներ կան, այս կարգի արհամարհանք ժողովրդի նկատմամբ կարելի՞ է: Դրսում լաց ենք լինում՝ հայրենիքի ձայն ենք լսում, իսկ հիմա եկել են, մեզ համոզում են՝ այստեղից դուրս եկեք օդանավակայանից, գնացեք «Վիմ» ընկերություն, ձեր բողոքները ներկայացրեք: Մարդիկ կան՝ շրջաններից են եկել, ո՞ւր գնանք: Քաղաքակիրթ օդանավակայաններում գոնե սենց դեպքերում մարդկանց ջուր կամ սնունդ են տալիս, էս ի՞նչ է»,- մեզ հետ զրույցում ասաց ուղևորներից Ալվարդ Եսայանը: «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին խնդրի մանրամասները ճշտել «Վիմ ավիա» ընկերությունից, իսկ «Վիմ ավիա» ընկերության ներկայացուցիչը չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ինքն ուղևորների հետ է աշխատում և այդ հարցերին իրավասու չէ պատասխանել: Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am