«Այստեղ մի մեծ մոլորություն կա»

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նաև անդրադարձ կա մամուլում մեծ աղմուկ գտած տեսանյութին, որտեղ մի կին մակարոնի պարկ է տանում դեպքի վայրից:Քննարկվում էր, որ ոստիկանության ծառայողները դեպքի վայրի ճիշտ պահպանություն չեն իրականացրել: Սա շարունակեց արդեն ՀՀ քննչական կոմիտեն՝ միջնորդություն ուղարկելով Երեւանի ոստիկանապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: «Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել նաև դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, որոնց համաձայն՝ մի կին դեպքի վայրից վերցրել է թափված մակարոնի պարկերից մեկը և անարգել հեռացել, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։ Այսօր միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու և խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն այս հարցի առնչությամբ հարցադրումով հանդես եկավ. «Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեպքի վայրում գտնվող քննիչը դեպքի վայրի պահպանության հարցում որևէ պատասխանատվություն չէ՞ր կրում: Այստեղ մի մեծ մոլորություն կա, որ դեպքի վայրի պատասխանատուն ոստիկաններն են: Ոստիկաններից զատ դեպքի վայրի թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում են քննիչները: Ցանկացած քննիչ դեպքի վայր ժամանելուց հետո պարտավոր է կոորդինացնել աջակցող ոստիկանության ծառայողների գործողությունները՝ դեպքի վայրի էֆեկտիվ պահպանման նպատակով: Ինչ անենք, մենք էլ նամակ գրենք Քննչական կոմիտե՝ իրենց քննիչի գործողությունների իրավաչափությո՞ւնը ստուգեն»: Նա նշեց, որ նման միջնորդագրեր Ոստիկանությանը կարող է ուղարկել Երևանի Դատախազությունը, եթե Դատախազությունն ուղարկեր, դա ծառայողական քննություն անցկացնելու առիթ կհանդիսանար. «Քրեական օրենսգրքի 201 հոդվածի ռեժիմով ստացված միջնորդությունները մենք կարող ենք քննել, երբ որևէ քրեական գործի քննությունից հետո հանցավորության ծնող, նպաստող պատճառներ կտեսնի նախաքննական մարմինը, այդպիսի միջնորդագրերը կարող է ուղարկել, և մենք պարտավոր ենք քննարկել, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և մեկ ամսվա ընթացքում նրանց տեղեկացնել այդ մասին: Սա այդ դեպքը չէ»:  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am