«Ումի՞ց ենք պակաս. Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը». Տիգրան Մանսուրյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայտարարեց, որ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը հայոց պետականության հաստատման առաջին օրերին պետք է բացվեր, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, թե ինչո՞ւ փլուզվեց առաջին հանրապետությունը, ովքե՞ր էին դրա մեղավորները, ու՞մ ջանքերով դա եղավ: «Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր ԽՍՀՄ-ի տարիներին ունեցած մեծ ձեռքբերումները գնահատել գիտեն ու չեն ցանկանում այդ ամենն արժեզրկել»,- նշեց Մանսուրյանը: Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող ՀՀ բարձրագույն պարգեւների եւ կոչումների թեմային՝ կոմպոզիտորը շեշտեց, թե ումից ենք պակաս, եթե կարելի է քաջալերել, ապա նման քայլերը ողջունելի են: «Եթե կարելի է մեկին փաղաքշել, ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք առնում, ում ենք տալիս: Եղածը ի՞նչ է, եթե գնահատում են, թող լինի էլի, ի՞նչ կա էդտեղ: Անգամ մեր փողոցներում քայլող յուրաքանչյուր մարդ մի փոքր ժպիտի, կարեկցանքի, աջակցության կարիք ունի: Եթե կարող են ժպիտ ու ջերմություն պարգևել, ինչու՞ չանել»,- եզրափակեց Մանսուրյանը:
