Ինձ չեն կարող կալանավորել. Գոհար Հարությունյանը հայտնել է մեղավոր պաշտոնյայի անունը

Այսօր մամուլում հայտնվել է մի հրապարակում, ըստ որի՝ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը, վրդովված այդ հանգամանքից, որ սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը՝ չնայած դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։ Այս առիթով, Asekose.am-ը կապ հաստատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, ով պարզաբանեց. «Սա իմ անձնական դատական պրոցեսը չէ, սա հիմնադրամինն է, որի տնօրենին է ուղղված դատական գործը: Արդեն հոգնել եմ այս ամեն ինչից, ինքս մեծ աշխատանք եմ կատարել՝ փորձելով վերականգնել մրցույթը»,- ասաց Գոհար Հարությունյանը՝ հավելելով. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է ես պատասխան տամ այս ամեն ինչի համար, ինչո՞ւ պետք է ես պատասխանեմ լրատվամիջոցների բոլոր հարցադրումներին, չէ՞ որ կա հիմնադրամի տնօրենը՝ Կարեն Արիստակեսյանը, ով ամեն ինչի տակ ստորագրում է, ես ընդամենը մրցույթի նախագահն եմ»: Գոհար Հարությունյանի խոսքով՝ այս պահին Կարեն Արիստակեսյանը խուսափում է որևէ պատասխանատվությունից. «Նա պաշտոնյա է, «Սարդարապատ» թանգարանի տնօրենն է, Մշակույթի նախկին փոխնախարարն է, նրա անունը բացարձակ ոչ մի տեղ չի շոշափվում, փոխարենն անընդհատ իմ անունն է շոշափվում: Ոչ մի տեղ չի գրվում, որ Կարեն Արիստակեսյանն առհասարակ իրավունք չունի հասարակական գործունեություն ծավալելու»,- նկատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am