Ուֆուք Ուրասը՝ Արցախ այցելության և ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու մասին

Սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած և Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի 4 քաղաքացիներից թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին»: «Երբ հայաստանյան մեր այցի ժամանակ ասացին՝ կցանկանա՞ք տեսնել Արցախը, շատ ոգևորվեցի: Բացառությամբ Հայաստանի ոչ մի երկրի կողմից չճանաչված Արցախի՝ այդ փակ տուփի մեջ ի՞նչ կա՝ ցանկանում էի տեսնել: Մենք անչափ տպավորվել ենք Արցախի ժողովրդի դրական արձագանքից, որոնք Թուրքիայից զբոսաշրջիկների տեսնելով՝ խնդրել են թարգմանչին իրենց շնորհակալությունը փոխանցել նրանց Արցախ հասնելու համար: Մենք չենք ցանկանում այսօր առկա խնդիրները ժառանգություն թողնել մեր թոռներին: Երբ զբոսնում ես Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում ու զմայլվում աննման աշխատանքներով, հասկանում ես. կա մի ուրիշ աշխարհ, որը մենք երբեմն չենք տեսնում: Կարևորը, որ այդ աշխարհը չմնա թանգարանների ներսում միայն», - ասել է Ուրասը: Ուֆուք Ուրասը հարցազրույց է տվել նաև ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին և նշել, որ «սև ցուցակում» հայտնվելն իրեն չի զայրացրել: «Ինչ արած, ուրեմն այդպես էլ պետք է լիներ… Ես չեմ պատրաստվում այն վիճարկել»,- ասել է թուրք քաղաքական գործիչը՝ շեշտելով, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին: Այնուհետև, առաջարկել է հայերին ու ադրբեջանցիներին ապրել Արցախում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ղեկավարվող «Արևմտահայերի ազգային խորհուրդ» ՀԿ-ի կողմից մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ այցելել են Արցախ:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am