Լոքյանը` Լոքյանին. զավեշտալի իրավիճակ կառավարության մոտ /տեսանյութ/
Զավեշտալի իրավիճակներ լինում են ցանկացած վայրում և ցանկացած իրավիճակում: Փետրվարի 25-ին Կառավարության գլխավոր մուտքից ներս մտնող նորանշանակ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին դիմավորեցին մի խումբ պահանջատեր քաղաքացիներ: Պահանջատեր քաղաքացիները նախ նշեցին, որ լավ ճանաչում են նախարարական փորձ ունեցող դաշնակցական Լոքյանին: «Մեզ լսիր` Դավիթ Լոքյան` դիմում ենք Ձեզ»,-ասացին քաղաքացիները: «Կեցցե Դավիթ Լոքյանը»,-բղավեցին մի քանիսը ու սկսեցին սուլել: 85 ամյա բողոքող տղամարդը նորանշանակ նախարարին հանձնեց իր դիմումը: Նախարարը վերցրեց թղթերը և խոստացավ արձագանքել: «Դու մի արձագանքի , իմ թղթերը հենց հիմա տուր Լոքյանին»,-խիստ ասաց տարեց տղամարդը ու հայացքը ուղղեց Լոքյանի կողքին կանգնած տղամարդուն: «Լոքյան վերցրու սա»,-ժպտալով ասաց Դավիթ Լոքյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
