Ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն`չէ.Վազգեն Խաչիկյան
Երեկ` սեպտեմբերի 28-ին, Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվրել է նրա պատժի կրումը: Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան: Armtimes.com-ին հաջողվել է այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին: –Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համաձայն`կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում:) -Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը: –Պարոն Խաչիկյան, դուք մինչ խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստական բան ասել, Էդուարդ Շահմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում: – Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ընկերներ, ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև այլ կուսակցություններում: –Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ, շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի համար: -Ոչ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլոմետր մոտ չեմ էլ եղել: – Բայց Երևանում եղե՞լ եք: -Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում: –Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում շնորհակալություն հայտնել: –Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ, թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտնում Աստված գիտի: Մի բան ասեմ`ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն չեմ խոսի, հարցեր մի տվեք: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
