Ապտակ ոստիկանությանը

Նախօրեին Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարը սեպտեմբերի 27-ի առավոտյան մոտ 5-6 ժամով պարալիզել էր երթեւեկությունը՝ Նորքի զանգվածներից եւ Ավանից քաղաք շտապողներն ստիպված էին եղել երկար սպասել, մինչեւ ճանապարհը բացվի։ Թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի՝ «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան բախվել էր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետեւ՝ թունելի եզրակալներին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից վարորդ Ա. Արշակյանը տեղում մահացել էր: Քիչ անց համացանցում հայտնվեցին լուսանկարներ, թե ինչպես է մի կին սննդով բեռնված մեքենայից մակարոնով պարկ գողանում մահացածի մեքենայից։ Կատարվածի առիթով, իհարկե, քրեական գործ է հարուցվել, սակայն ուշագրավ է, որ Քննչական կոմիտեն արձանագրել է ոչ միայն գողության փաստը, այլեւ այն, որ «դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որեւէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ», ուստի միջնորդագիր է հղել «ոստիկանության Երեւանի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Մեր ոստիկանությունը, պարզվում է՝ ոչ միայն չի կարողանում կանխարգելել հանցագործությունները, օպերատիվ պատշաճ աշխատանք կատարել, այլեւ ո՛չ նկատում է, ո՛չ էլ միջամտում քթի տակ կատարվող հանցագործությունը։ Այ, եթե քաղաքական ակցիա լիներ, մարդիկ բողոքի ցույց անեին, մեծ վարպետությամբ թեւերը կոլորեին ու կտանեին բաժիններ։ hraparak.am

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am