Ինձ համար վիրավորական է, երբ ԱԺ նախագահին ասում եք՝ պարոն Սիմոնյան. Ռուբեն Հակոբյան (video)
«Երբ սովորենք դավաճանին պատժել, դավաճաններ քիչ կունենանք»,- «Հայաքվե»-ի նախագծի վերաբերյալ Աժ լսումների ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
«Բոլորը շատ լավ հասկանում են, որ այս նախագծի ընդունումը գոծնականում որևէ նշանակություն, այս պահին, չի կարող ունենալ , որովհետև այս օրհասական պահին, երբ ծանր վիճակում է հայտնվել Հայաստան նախ պետք է պետությունը փրկենք, որ հետագայում այս նախագծերն իրականացնենք… Այսօր բանակցում են, որ Արարատ լեռան պատկերը մեր զինանշանից հանվի, իսկ պատճառը բոլորս գիտենք. քանի դեռ այս ազգակործան պատուհասն իշխանության է մենք միշտ այսպիսի հետևանքներ ենք ունենալու և թիվ մեկ խնդիրն այսօր այն է, որ պետք է հեռացնենք նրանիշխանությունից, ընդ որում՝ բոլոր միջոցներով, որովհետև հակասահմանադրական վիճակով ինքն այսօր պահում է իշխանությունը: Պետք է մտածենք ոնց հեռացնեք սրան…»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
