Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ. Sut.am

Sut.am. Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած նախագծին հանձնաժողովում կողմ քվեարկեց միայն նույն խմբակցության ներկայացուցիչը: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը չեղարկվեց: Սակայն տեղական, ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ հանձնաժողովի ստեղծման չեղարկումը ներկայացրել են որպես ԱԺ-ի կողմից ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նախագծի չեղարկում:Ապատեղեկատվությունը հիմնականում տարածվել է ռուսալեզու լրատվականների միջոցով: Rusarminfo.ru լրատվական կայքը լուր է հրապարակել, համաձայն որի «Հայաստանի Ազգային ժողովը չեղարկել է երկրի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը»: Կեղծ լուրը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածել է նաև Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Հայաստանում: Rusarminfo.ru-ին հղում անելով՝ կեղծ տեղեկատվությունը վերահրապարակել է նաև «Հայ ձայնը»: Նույն՝ իրողությունը խեղաթյուրող վերնագրով, հրապարակումներ են արել նաև voskanapat.info և times.am լրատվականները:ԱԺ-ի կողմից նախագծի «չեղարկման» մասին ապատեղեկատվությունը տարածել են նաև «Ռիտմ Եվրազիի» ռուսալեզու կայքը և մի շարք ադրբեջանական լրատվականներ, այդ թվում day.az-ը և trend.az-ը՝ վերնագրերի միջոցով շփոթության մեջ գցելով ընթերցողին: Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ նախագծի քննարկում տեղի չի ունեցել նույնիսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Այս հարցի քննարկումը հետաձգվել է երկու ամսով, ուստի և կարող ենք պնդել, որ վերոնշյալ կայքերը ապակողմնորոշում են հանրությանը։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am