Նոր «Միսս Հայաստան» մրցույթ կանցկացվի.Կարեն  Արիստակեսյան

«Միս Հայաստան» գործակալությունը դիմել է դատարան՝ օրերս Հայաստանում անցկացված գեղեցկության մրցույթին,  կազմակերպիչ, նախկին Միս Հայաստան Գոհար Հարությունյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար։ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում «Միս Հայաստան» գործակալության տնօրեն Կարեն  Արիստակեսյանը բարձրաձայնում է, որ օրերս անցկացված մրցույթը մի շարք թերություններ է ունեցել: Նա ընդգծում է, որ կան սահմանված կանոններ, որոնց ազգային մրցույթը պարտադիր պետք է հետեւել: Նախ աղջիկների ֆիզիկական տվյալների՝ հասակի, չափսերի հետ կապված կան խիստ չափանիշներ, որոնց Գոհար Հարությունյանի մրցույթի կազմակերպիչները չեն հետեւել: Բացի այդ՝ «Միսս Հայաստանին» կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները կամ երկքաղաքացիություն ունեցողները: Այս կանոնը եւս չի պահպանվել: «Կամ էլ պետք է «Միսս Արմենիա դիասպորա»/«Միսս Արմենիա սփյուռքը» անունով մրցույթ անցկացվի (այդ ապրանքային նշանների իրաուքնները նույնպես մեզ են պատկանում), որին կկարողանան մասնակցել աշխարհում սփռված հայ գեղեցկուհիներ, որից հետո կարող են մասնակցել «Միսս Հայաստանին»»,- պարզաբանեց Արիստակեսանը: «Միսս Հայաստան» գործակալությունը  պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Կարեն Արիստակեսյանն անդրադարձավ գեղեցկուհիների ընտրությանը. «Գեղեցկությունը մասնագիտություն չէ, մինչդեռ մանեկենությունը` այո, մեկից մյուսը մեկ քայլ է։ Մրցույթին կարող էին մասնակցել 170 սմ սկսած հասակ ունեցող աղջիկները, այլ ոչ թե 165 սմ սկսած, ինչպես եղավ անցկացված մրցույթին։ Ես չեմ իջնի, քննարկի կամ քննադատի անցկացված մրցույթի մակարդակը։ Միայն ասեմ, որ կարեւոր է բնական գեղեցկությունը, լողազգեստները պետք է միագույն, միատոն լինեն, կոշիկը պետք է լինի 7 սմ, քանի որ դա կույս թիվ է` այլ բաների հետ չկապեք։ Այս չափորոշիչները ես չեմ հնարել, սա տարիներ առաջ նորաձեւության տներն են հորինել, այս դեպքում եւ զգեստը, եւ քայլվածքը գեղեցիկ են դառնում։ ՀՀ-ում չկան նորաձեւության ու նրբագեղության դպրոցներ, որտեղ կսովորեցնեն բարձրակրունկ կոշիկների վրա քայլել։ Սա մենք զգուշացրինք, որ օրենքը չխախտեն, մենք պատրաստ էինք անգամ լիցենզիա տալ»: Պարոն Արիստակեսյանը չբացառեց, որ այս տարի միգուցե հայտարարություն արվի, հավաք արվի` հաջորդ տարի իրենց կողմից մրցույթ անցկացնելու մասին. «Մեր ժամանակ 1000-1200 մարդուց էինք ընտրություն անում, հիմա սերունդը փոխվել է, ավելի գեղեցկացել»։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am