Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ անելիք չունի արցախյան հիմնահարցում.Շարմազանով
«Արցախյան խնդիրը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ դա ուղիղ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, որտեղ մարդու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը անկյունաքարային է և Հայասատանը սատարելու է Արցախի քաղաքացիներին, իրենց այս պայքարում: Չի կարելի Հայաստանի հետ խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով»,-երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո,ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը , ներկայացնելով նիստում քննարկված թեմաները, առանձնացրել է Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած հանդիպումներն ու ելույթը, որտեղ Սարգսյանը խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին արտահայտել է ոչ միայն ՀՀ, այլև Արցախի ու հայկական սփյուռքի միասնական դիրքորոշումը և օրակարգը, որն է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Անդրադառնալով Թուրքիայի ՊՆ նախարարի հայտարարություններին՝ Շարմազանովը նշել է,որ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ անելիք չունի արցախյան հիմնահարցում»։ «Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականություն ապրիլյան պատերազմի ժամանակ»,-ասել է նա:
