Պայթյուն Օպերայի շենքում, կա պայմանական 6 տուժած

Սեպտեմբերի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը: Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ինչպես նաև ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներից բացի` ուսումնավարժությանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ, «Երևանգազ» ԳԳՄ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեկական վթարային խումբ: Սցենարի համաձայն՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթուն, կար պայմանական 6 տուժած: Պայթունի հետևանքով հրդեհ էր բռնկվել բեմում: Տագնապի ազդանշանով անմիջապես դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմը, ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունը, աղետների բժշկության կենտրոնի խումբը, ինչպես նաև 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Կազմակերպվում է թատրոնի շենքից աշխատակիցների և քաղաքացիների տարահանում: Շնաբանական խմբերն իրականացնում են հետախուզություն, ծավալվում է նաև բժշկական տեսակավորման կետ: Մարտական հաշվարկներն իրականացնում են հրդեհաշիջում: Դեպքի վայր ժամանած Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները՝ երթևեկության սահմանափակում և հասարակական կարգի պահպանություն, տուժածների տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություններ, կոմունալ-էներգետիկ համակարգերի վերականգնում, ջրամատակարարման վնասված համակարգերի վերականգնում և հրշեջ մեքենաների ջրամատակարարում, գազամատակարարման դադարեցում, վնասված հատվածների վերականգնում և վթարային լուսավորութան ապահովում, էլետրամատակարարման վնասված տեղամասերի վերականգնում: ՀՀ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները. հայտարարվում է «հրդեհի» մարում: Ուսումնավաժության ընթացքին հետևում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Վերջինս բավարար գնահատեց ուսումնավարժությունը՝ կարևորելով այդօրինակ վարժանքների դերն անձնակազմերի փրկարարական և հրդեհաշիջման հմտությունների կատարելագործման հարցում: ԱԻՆ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am