2018-ի ինտրգը լուծվել է, Սերժ Սարգսյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից

«2018-ի ապրիլի 9-ից հետո Հայաստանի վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Ուրիշ երկրորդ մարդ չկա»:Սա հատված է Գալուստ Սահակյանի ընդամենը երկու շաբաթ առաջ տված հարցազրույցից, որտեղ նա նույնքան հոդաբաշխ հայտնում էր, որ վարչապետի թեկնածուին առաջարկելու է Հանրապետականը եւ, որ հաջորդ տարվա ապրիլին Հանրապետականը չի կարող չառաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բառացի ասում եմ, որ ՀՀԿ-ում շատ- շատ են մարդիկ, որոնք նույնպես ուզում են, որ հաջորդ տարի վարչապետ դառնա ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը. «Ոչ միայն հիմնական գործադիր մարմինը, այլ ընդհանրապես, որոնք նաեւ տեղերում կուսակցական կազմակերպություն են, դրանց հիմնական մասը ձգտում է դրան»: Հաշված օրեր հետո Գալուստ Սահակյանը հրաժարվեց իր խոսքերից, ասելով, որ վարչապետի պաշտոնում պետք է շարունակի հենց Կարեն Կարապետյանը.«Ես կարծում եմ, որ ինքը պետք է շարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»: 2018-ից հետո էլ կշարունակի պաշտոնավարել հարցին ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Իհարկե, կշարունակի, բայց ինչո՞ւ եք հենց հիմա ինձանից պահանջում, որ ես ասեմ, թե ով որտեղ կաշխատի: Պաշտոնական այնպիսի հնարավորություններ կան, որ բոլորը կարող են աշխատել: Հենց եկավ այն ժամանակը, երբ ՀՀԿ-ն իր որոշումն ընդունեց, ինքը կորոշի, թե ինչպես դա կլինի: Ես այսօր ասում եմ, որ երկրի քաղաքական, տնտեսական ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը »: Ով ով, բայց Գալուստ Գրիգորիչը երբեք  պարտադրված չի եղել այսպես ասած կրուտիտներ անել, որպես կանոն ՀՀԿ-ի ներկայիս առանցքային ներկայացուցիչը միշտ մի քայլ էլ առաջ է ընկնում, քան շարքային կուսակցականները: Փաստն այն է, որ պարոն Սահակյանը 360 աստիճանով դիրքորոշում է փոխում, ինչը որոշակի հետեւությունների տեղիք է տալիս: Սա նշանակում է, որ իշխանության ներսում վարչապետության պայքարը կամ այնքան է սրվել, որ զինադադար կնքելու անհրաժեշտություն է առաջացել, ինչն էլ փաստորեն Գալուստ Սահակյանին մղել է հետողորմեա անել իր խոսքերում: Ու եթե հաշվի առնենք Կարեն Կարապետյանի սենտիմենտալ արձագանքը կուսակիցների կողմից Սերժ Սարգսյանի աջակցության մասին հարցերին, ապա թերեւս հասկանալի է դառնում, որ մի կողմը այսպես ասած ամբողջովին տրվել էր սադրանքներին: Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում վարչապետը կարճ-կոնկրետ փակեց այդ հարցը՝ ասելով, որ ինքը մասնավոր կարծիքներ չի մեկնաբանում: Սակայն առավել հավանական է, որ Սերժ Սսարգսյանը թերեւս որոշել է իր վերջնական կարգավիճակը: Վերջին շրջանում մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Սարգսյանը ցանկանում է անվտանգության մարմին, խորհուրդ ձեւավորել, որը կստանձնի Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության հարցերը, անվերապահ վերահսկողության տակ կպահի բանակը, եւ որ այդ մարմնի ղեկավարումը կստանձնի հենց ինքը՝ Սարգսյանը: Եթե դրան գումարենք այն, որ նա ՀՀԿ-ի ղեկավարն է, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ապա կստացվի, որ վարչապետի լիազորությունների տիրույթում կմնան զուտ տնտեսական հարցերը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը այս հարցում կայացրել է վերջնական որոշում, իսկ հիմա նրան ժամանակին արջի ծառայություն մատուցողները որոշել են հետ վերցնել իրենց խոսքերը: Հարցին, թե երկրի ղեկավարումը ստանձնելու շուրջ զրուցե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Անհնար է զրուցել, որովհետև նա այդ հարցի մասին չի ցանկանում զրուցել»։ Ուշագրավ է, որ բառացիորեն մեկ օր առաջ մենք գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում քաղաքական հարցերի քննարկման վրա տաբու է դրել, ինչը տարակուսանքի տեղիք է տվել: Ըստ էության Սերժ Սարգսյանը դեռ վերջնական ճշգրտումների փուլում է, սովորության համաձայն նա միայնակ է որոշումները կայացնում:
Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am