Զոհված զինծառայողի եղբայրը մեկ տարի առաջ էր մահացել
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է գյուղապետ Արարատ Թամրազյանը: «Մեր գյուղի շատ չարքաշ ընտանիքներից մեկն է: Ծնողներն աշխատանք չունեն, երեք որդիներից ավագը մեկ տարի առաջ ավտովթարից էր զոհվել, Սեյրանն էլ ընտանիքի փոքրն էր, թոռնիկիս ընկերը: Ողջ գյուղը սգի մեջ է: Շատ խելոք, աշխատող տղա էր»,- ասել է Թամրազյանը: Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, Արարատ Թամրազյանն ասել է, որ Սեյրան Սարգսյանը դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել»,- գրում է թերթը: Հոդվածն աամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում
