«Հայաստանում այդքան մշակութային արժեք չի ստեղծվում, որ այդքան կոչումներ տրվեն»

Պետական տոների առիթով ամեն անգամ մեծ թվով անձանց կոչումների, շքանշանների, մեդալի հանձնումը բուռն քննարկումների նոր ալիք է բարձրացնում։ Հնչող անհամաձայնությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ ա/ արժե՞ արդյոք այդքան կոչում, մեդալ, շքանշան տալ, բ/ այս կամ այն մարդն արդյո՞ք արժանի էր դրան։ Մենք առաջարկում ենք՝ վեր կանգնել անձնական հարթությունից, չմտնել էթիկայի դաշտ, հարցը քննարկել ավելի լայն տեսանկյունից։ Տրված և տրվող կոչումների, մեդալների, շքանշանների քանակն անկախության տարիներին չափազանց մեծ է։ Սա օբյեկտիվորեն գցում է դրանց հարկը, արժեքը։ Ավելի պարզ՝ կոչումների ինդուստրիան ավելի մեծ է և աշխույժ, քան՝ ստեղծվող իրական արժեքները։ Հայաստանում այդքան մշակութային արժեք չի ստեղծվում, որ այդքան կոչումներ տրվեն։ Երբ մշակույթի, գիտության մարդու կոչումը ամրագրված չէ համապատասխան արժեքով, երբ կոչումը կապակցված չէ ստացողի ստեղծած մշակութային, գիտական և այլ ձեռքբերման հետ, այն արագ արժեզրկվում է։ Սա թերևս ավելի կարևոր է, քան կոնկրետ անձի քննարկումը՝ արժանի՞ էր, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ով էր արժանի, ով՝ ոչ։ Ինձ իրավունք չեմ վերապահի մտնել այդ հարթություն։ Փաստը, որ Հայաստանում չեն ստեղծվում այդ քանակի մշակութային, գիտական արժեքներ, չկան մեդալների քանակին համարժեք ձեռքբերումներ, ակնհայտ է։ Խոսքը ժամանակակից աշխարհում մրցունակ արժեքների մասին է։ «Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը» ձևակերպում է իր մոտեցումը և հանդես է գալիս հետևյալ առաջարկությամբ.

  1. Մենք անարդյունավետ ենք համարում հարցի քննարկումներն անհատական մակարդակով։ Բոլոր վերապահումներով հանդերձ՝ հարգանքով ենք վերաբերվում բոլոր գործիչների՝ արդեն իսկ կոչումներ, մեդալներ, շքանշաններ ստանալու փաստին։ 2. Հաշվի առնելով, որ 2018-ի ապրիլից Հայաստանը լիովին անցնում է պետական կառավարման նոր համակարգի, մենք առաջարկում ենք օգտագործել պահը, օգտագործել նոր էջի հնարավորությունը և 2-3 տարով դադարեցնել կոչումների ամենտարյա հանձնումը՝ մինչև նոր օրենքի, նոր չափորոշիչների, նոր կարգի հաստատումը։ 3. Մեդալների, շքանշանների կոչումների ժամանակավոր «մորատորիումի» ընթացքում բացառություն պետք է արվի միայն հայրենիքի պաշտպանության ժամանակ աչքի ընկածների և բացառիկ, անառարկելի հաջողության հասած անհատների համար։
Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am