Սահմանամերձ Բարեկամավանում գիշերային լուսավորության փող չկա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղը Նոյեմբերյանի  տարածաշրջանի  եզակի բնակավայրերից է, ուր գիշերային լուսավորության ցանց  չկա: Նոյեմբերյան քաղաքից 38 կմ հեռավորությամբ գտնվող, 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գիշերային լուսավորության ցանց ունենալուն բարեկամավանցիների մի մասը դեմ է՝ կարծելով, որ գիշերները վառվող լույսերը ադրբեջանցի զինյալների համար թիրախ կարող են դառնալ, բնակիչների այլ մասը գիշերային լուսավորությանը կողմ է: Նշեմ, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ադրբեջանին սահմանակից այլ գյուղեր՝ Կոթին, Ոսկեվանը, Ոսկեպարը, Բերդավանը, Դովեղը, Բաղանիսը, ունեն գիշերային լուսավորության ցանց: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ գիշերները Բարեկամավանի գյուղապետարանի շենքի եւ գյուղի 5 առանձնատների առաջ լույսեր են վառվում: Նա ասաց, որ Բարեկամավանում  գիշերային լուսավորության ցանց կառուցելու խնդիրը ինքը ներկայացրել է Նոյեմբերյանի համայնքապետարան: Բարեկամավանը 2016 թվականի սեպտեմբերից խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Բարեկամավանի վարչական  ղեկավարի  խոսքերով՝ Նոյեմբերյան համայնքը սահմանամերձ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու  համար ֆինանսական միջոցներ չունի»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am