«Լավ կլիներ կոռեկտությունը պահեին». ՀՀԿ պատգամավորը՝ ԵՄ դեսպանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Իրավունք»-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի՝ «տնային աշխատանքը» կատարելու մասին Հայաստանին ուղղված հորդորին: «Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել եւ անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։ Այս դեպքում տնային աշխատանքը մի փոքր վիրավորական է հնչում, բայց անգլերենում homework-ը ոչ թե միայն տնային աշխատանքի իմաստ ունի, այլ այսպես ասած քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է պարտավորությունների իմաստով։ Ամեն դեպքում լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին, որովհետեւ նման տարըմբռման խնդիր կարող է առաջանալ։ Հասկանում եմ, որ «տնային աշխատանք» արտահայտությունն այս դեպքում ինչ-որ երեխայական, հեգնական նշանակություն ունի, բայց եթե խոսքը պարտավորությունների մասին է, բանական է, որ որպես բանակցող կողմեր՝ եւ՛ Հայաստանը, եւ Եվրամիությունը ստանձնում են պարտավորություններ։ Ավելին՝ մինչեւ այդ պարտավորությունները չկատարվեն, բնականաբար, վիզաների ազատականացում չի լինի։ Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթին, ապա չեմ կարծում, թե Սվիտալսկին կարող էր նկատի ունենալ այն, որովհետեւ դրա բանակցություններն ավարտված են, եւ մնում է միայն ստորագրման փուլը։ Հետեւաբար, այդտեղ պարտավորություններ կատարելու կամ չկատարելու ոչ մի խնդիր չկա։ Իսկ վիզաների ազատականացման հարցը, որը բանակցային փուլում է գտնվում կամ դեռ չի էլ սկսվել, այդտեղ, բնականաբար, փոխադարձ պարտավորություններ պետք է լինեն, եւ դրանք պետք է երկկողմանի կատարվեն, որ այդ գործընթացը տեղի ունենա»,-ասել է նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am