Իսկական «ընկերը». Ծառուկյանը հրահանգել է չխնայել Կարեն Կարապետյանին
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են: Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»: Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները: Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «ամուսնությունը»: Նախագահի հետ զրույցում Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոլաիցիա կազմելու հեռանկարին: Սա, անշուշտ, չէր կարող Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, ուստի արտաքուստ նա կմնա Կարեն Կարապետյանի ջերմ ընկերը, իսկ խմբակցությամբ՝ «ոխերիմ թշնամին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
