«Պարտքերս կտամ, մնացած պարտատերերն էլ թող սպասեն». Լեւոն Արոնյան
«Եթե իմ թիմը, իմ ընտանիքը, Արիանան ինձ այդքան չօգնեին, ես չեմ կարծում, որ կկարողանայի հաղթանակի հասնել: Շատ շնորհակալ եմ իրենց եւ զգացված եմ, որ իրենց գործերը թողած ինձ էին օգնում», – ասաց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Ինչպես ասաց՝ աշխարհի գավաթի խաղարկությունը շատ դժվար և լարված էր իր համար: «Այս անգամ գիտեի, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք նվաճելու ուրիշ հնարավորություն չեմ ունենա: Բոլոր ուժեղագույն շախմատիստների համար էլ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալ է: Մեծ հպարտություն է, որ իմ խաղը համեմատում են եւ նմանություն են գտնում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: Բայց նա շատ հանճարեղ է, փորձել եմ նմանվել, բայց ես շատ տաքարյուն եմ»,- նշեց նա: Հարցին ինչպես է ծախսելու Լևոն Արոնյանը շահած 120 000 դոլարը։ Աշխարհի գավաթակիրը հիշեց ռուսական ասացվածքը՝ «պարտքերս կտամ, մնացած պարտատերերն էլ թող սպասեն»։
