Ակտիվիստ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, նման որոշում կայացրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը` բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը։
Գործով մեղադրող դատախազ Ցոլակ Մնացականյանը նշեց, որ տեղի չի ունեցել այնպիսի իրադարձություն և ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կնվազեցնեն արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված ռիսկերը։
Նշենք, որ Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը