Բերման ենթարկվող ակտիվիստների թիվն ավելանում է
Բաղրամյան պողոտայում «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով ակցիայից այսօր՝ փետրվարի 25-ին, բերման ենթարկվածների թիվը 9-ն է: Նախագահական նստավայրին մոտենալ փորձող, ապա գծանցումին պառկած երիտասարդներից 6-ը տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական, 3-ը՝ Արաբկիրի բաժին: Վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց հետո բերման ենթարկվածները սահմանված ժամկետում՝ երեք ժամվա ընթացքում ազատ կարձակվեն: Նշենք, որ ակտիվիստները տարբեր ժամերի են բերման ենթարկվել:
