«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը». Դավիթ Հարությունյան
«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը:Նոր Սահմանադրությամբ կատարելագործվել է ներման ինստիտուտը, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը ներկայացնելու է ներման ենթակա թեկնածությունները, նախագահն իր հայեցողությամբ հաստատելու է »,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։ Այսօր արդեն նա ազատ է արձակվել,չնայած որ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման,սակայն պատիժը կրեց 3 տարի:
