Հորս թաղման օրը գողացել է մեր տան ամբողջ գույքի վկայականը, փաստաթղթերը և մայրիկիս ոսկե թևնոցը. Նորիկ Սիմոնյան. Aravot.am

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, շարունակում է հերքել հորեղբոր՝ Արամ Սիմոնյանի «բացահայտումները», որոնք նա շարունակում է ներկայացնել լրատվամիջոցներին: Անդրադառնալով մամուլում նախօրեին հրապարակված իր հորեղբոր հերթական հարցազրույցին, որում նա մասնավորապես ասել էր. «Իսկ ինչի՞ կարող էր ընդունակ լինել մի որդի, որը սառնասրտորեն քննիչներին ասում է՝ այո, ես եմ հորս դիակը շպրտել ձորը, ես եմ էդ մեծ քարը դրել գլխին: Դե, մտածեք` ինչերի՞ կարող էր ընդունակ լիներ նման որդին: Մանուկի սպանությունը ինձ համար բացահայտված է այնքանով, որ եղբորս սպանել է որդին: Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է եղբորս սպանությունը թաքցնողների անունները, թե ովքեր են Նորիկին ու Ռուզաննային հուշել, օգնել, որ էդչափ դաժան ձեւով ազատվեն եղբորս անշնչացած դիակից»,- Նորիկ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ինքը քննիչին նման բան չի ասել, ապա հարցադրումներ առաջ քաշեց. «Իսկ ինչու նա չի ասում, որ հենց թաղման օրը, տանից գողացել է մեր տան և մեր ամբողջ գույքի վկայականներն ու փաստաթղթերը, որոնց հետ կար նաև հորական տատիկիս պատկանող, մորս նվեր հասած ոսկե թանկարժեք թևնոց»: Ինչ վերաբերում է հորեղբոր պնդումներին, թե ինքն է սպանել հորը, Նորիկ Սիմոնյանը բացարձակ հիմարություն որակեց. «Ես այսքան ժամանակ լռում էի, որովհետև, ի տարբերություն շատերի, ես չեմ ցանկանում, որ այս ամենը շոուի վերածվի: Նա նշում է, որ հենց ուզում է փաստեր հրապարակել, չգիտես ինչպես` կա՛մ այդ հոդվածի հեղինակն է առեղծվածորեն անհետանում, կա՛մ մեկ այլ դեպքում պարզապես լրագրողը հրաժարվում է այլեւս այս գործով գրել. բացարձակ հիմարություն»: Անդրադառնալով հորեղբոր մեկ այլ հայտարարությանը, թե ինքը հոր մահից հետո բնակվում է ազգականի՝ Յուրիկ Սիմոնյանի տանը, հավերի հետ միասին՝ Նորիկ Սիմոնյանը շարունակեց. «Ընդամենը գիշերել եմ մի քանի անգամ… իսկ բնակվում եմ արդեն շատ վաղուց այն տանը, որտեղ միշտ էլ բնակվել եմ՝ մեր տանը, հավերին նվիրել եմ հարևաններին և հորեղբորս՝ Յուրիկին, քանի որ ես նրանց խնամելու ժամանակ չունեմ: Տան դռները բաց են, փորձում եմ կարգի բերել տունը: Թող ոչ ոք, ինձանից առավել, իմ հոր անունի, պատվի մասին չմտածի: Իսկ Արամը, ում հայրս տանել չեր կարողանում հայրական տունը վաճառելու համար, թող փորձի ավելի ճիշտ ինֆորմացիա հավաքել և կեղծիքներից զերծ մնա: Ես երբեք չեմ հրաժարվել ու ինձ վատ չեմ զգացել, որ իմ հայրը եղել է Մանուկ Սիմոնյանը: Տեղեկություն է եղել, որ ես տուն եմ վաճառում, կամ ինչ որ գույք, չկա նման բան , այդ տունը իմ հայրական տունն է և, ի տարբերություն Արամի, այդ տունը չի վաճառվի ոչ մի գնով»:  

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am