Առաջին հերթին ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով.Դավիթ Հարությունյան
«Անցած մեկ տարում Արդարադատության նախարարությունն իրականացրել է 7 քայլ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Առաջին հերթին ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ընդլայնվել է օրենքով հայտարարագրեր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը, որը նախատեսվում է ավելի ընդլայնել: Օրենսդրական քայլեր են, որ անմիջապես ազդեցություն չեն ունենա, բայց այս հիմքը չի կարող ազդեցություն չթողնել:Թղթաշրջանառության և պետական ծառայողների ու քաղաքացիների շփման նվազեցումը կոռուպցիայի դեմ պայքարի գործում »,- ամփոփելով 1-ամյա գործունեությունը հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Էլեկտրոնային նոտարի համակարգ է ներդրվել, որ ներկայումս նոտարը մեկ պատուհանի սկզբունքով է աշխատում: Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ հաճախ թափանցիկությունը ևս հնարավորություն է ընձեռում պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց նախարարը:
