Շուրջ 1 միլիարդ դրամի օժանդակություն՝ սահմանամերձ բնակավայրերի 58 հազ. բնակիչներին
«Որոշման նախագիծն իրենից ներկայացնում է բյուջեի հավելված, որն, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով», -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը,որը կառավարությունը հաստատեց:
«Սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց մեկ օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվեց մինչև 2021 թվականը:
Այն իրենից ներկայացնում է շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն, որը տրվում է 58 հազար բնակիչների, որոնք սահմանամերձ 37 բնակավայրերում են տեղակայված. դա գազի, ջրի, գույքահարկի, հողի հարկի, էլեկտրաէներեգիայի որոշակի չափաքանակների հետ կապված խնդիրն է», - նշեց նախարարը:
«Ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով:Պարոն Արամյան, նայե՞լ եք, որովհետև մենք, ինչքան հիշում եմ, գազի ու կիլովատտի սակագների մեջ կարգավորումը որ արել ենք, բյուջեի վրա չի մնացել», - դիմելով Ֆինանսների նախարարին՝ հետաքրքրվեց վարչապետը:
«Սա այն հերթական ծրագրերից է, որն, ըստ օրենքի պահանջի, մենք պետք է ներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը», -արձագանքեց Վարդան Արամյանը:
