Արծվիկ Մինասյանին հանձնարարվեց ուշադիր լինել
«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորվում է հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր», - կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման վերաբերյալ հանձնարարական տվեց: Նա ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածությունը ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարման իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականների հիման վրա, հանձնարարեց Բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող, ջրահոսքերի մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր: Կարեն Կարապետյանը կոչ արեց բնապահպանության նախարարությանը հատուկ ուշադրություն դարձնել :
