ԿԳ նախարարությունն ընտրել էր հայեցակարգի ներկայացման առավել պայթյունավտանգ տարբերակը

Այն բանից հետո, երբ նախարար Լևոն Մկրտչյանը 2016 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ աշխատանքային խումբը կորոշի, թե ինչ ձևով կներկայացվի օտար լեզուների հայեցակարգը, նախարարությունը տևական ժամանակ լռեց։ Ոչինչ չասվեց այն մասին, թե, ի վերջո, ի՞նչ որոշեց աշխատանքային խումբը, ի՞նչ ձևաչափով է գրվելու այդ հայեցակարգը։ Ամռան սկզբին նախարարության կայքում հայտնվեց Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը։ Նախարարությունը ոչինչ չասաց այն մասին, որ ռուսերենի համար լինելու է առանձին հայեցակարգ։ Այսպիսով, նախարարությունն ընտրել էր հայեցակարգի ներկայացման առավել պայթյունավտանգ տարբերակը։ Եթե նախարարությունը ներկայացներ մեկ միասնական հայեցակարգ բոլոր լեզուների համար, կամ առանձին հայեցակարգեր բոլոր լեզուների համար, ապա հանրության արձագանքը կլիներ չափավոր։ Եթե նախարարությունը որոշել էր ռուսերենն առանձնացնել, ապա պետք է պրոակտիվ լիներ և նախնական բացատրական աշխատանք իրականացներ, այլ քայլեր ձեռնարկեր։ Օրինակ՝ կարող էին հանրությանը ներկայացնել նաև մայրենի լեզվի հայեցակարգ։ Բայց ոչինչ չարվեց, ինչի պատճառով նախարարը ստիպված էր մի քանի անգամ բացատրություններ տալ, որոնք արդյունավետ կլինեին, եթե ներկայացվեին մինչև հայեցակարգի հրապարակումը։ Ավելին, պարզվեց՝ նախարարությունը նույնիսկ վարչապետին չի զեկուցել ռուսերենի առանձին հայեցակարգ մշակելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ օտար լեզուների դասավանդման հարցը միշտ ունի քաղաքական ենթատեքստ, ապա վարչապետին չզեկուցելը նույնպես հաղորդակցման ձախողում էր։ Արդյունքում հանրությունն ամբողջությամբ անտեսեց այդ հայեցակարգերի կրթական բովանդակությունը և կենտրոնացավ հարցի քաղաքական կողմի վրա։ Այսպիսով, նույնիսկ լեզվի հարցում լեզու չգտանք իրար հետ։ Ինչպես ասում էր հայտնի գրող Մարգարետ Էդվուդը՝ «պատերազմները սկսվում են, երբ լեզուն ձախողվում է»։  Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am