Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ականներին
Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ներկայացրած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Արդադարտության նախարար Դավիթ Հարությունյանը: «Թեև այս փոփոխությունները համահունչ են քաղծառայության ոլորտում տեղի ուենցող փոփոխություններին, սակայն խնդիրը այն է, որ ՀՀ նախագահի հաձնարարականի հիման վրա փոխվարչապետը մշակում է միասնական կոնցեպտ:Քանի որ նոր կոնցեպտ է մշակվում, առաջարկում ենք ձեռնպահ մնալ, քանի որ նոր օրենքով այս ամենը կարգավորվելու է միասնական», - ասաց Դ. Հարությունյանը: Նշենք, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում էր, որ կբարձրանա պետական ծառայողի պաշտպանվածությունը, քանի որ գնահատելիս հաշվի կառնվեն աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները և պարգևատրումներն էլ կկատարվեն, ինչպես նաև կհստակեցվեն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները: Կառավարությունը մերժեց նախագիծը:
