Հայաստանը անկախության տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես և սպասվում էր, մերժել է «Ելք» դաշինքի առաջարկը՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության դրականն ու բացասականը ուսումնասիրելու համար խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Բնականաբար, խորհրդարանի մեծամասնության համար առավել քան մերժելի է դաշինքի հայտարարության նախագիծը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին էր, և որը ներկայացվում էր խորհրդարանի ընդունմանը: Ավելին, իշխող մեծամասնությունը ոչ միայն պարզապես մերժեց «Ելք»-ի նախաձեռնությունը, այլև գործնականում այն վերածեց ԵՏՄ-ին Հայաստանի հավատարմության երդման՝ գրեթե բոլոր հնարավոր ու անհնար, հիմնավոր ու անհիմն, տրամաբանված և անհեթեթ հնարքներով փորձելով հավաստիացնել մի բան՝ Հայաստանն այլընտրանք չունի: Եվ այդ իմաստով ուշագրավ է դառնում Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարի այցը Հայաստան, նաև հոկտեմբերին ԵՏՄ հավաքի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդևի այցը Հայաստան: Այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի նախանոյեմբերյան կեցվածքը լինելով լիովին տրամաբանական, հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը, մյուս կողմից՝ շատ է հիշեցնում «Տերն ու ծառան» հայտնի հեքիաթի դրվագը, իհարկե՝ հակառակ տրամաբանությամբ՝ «Չլինի՞ թե բարկանում ես» ծառայի հարցի փոխարեն հնչում է՝ «Չլինի՞ թե բարկացնում ես» Ռուսաստանի հարցը: Այստեղ է, որ հանգում ենք Հայաստանի եվրաինտեգրացիոն հեռանկարի գլխավոր ռիսկին, որն ամենևին Ռուսաստանը չէ: Ռուսաստանը մեծ հաշվով այդ հարցում հետևանք է, իսկ գլխավոր ռիսկն այն է, որ ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանը 25 տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով, որը կառուցված կլիներ եվրաատլանտյան գաղափարական-քաղաքական հենքի վրա և թեկուզ այդպես էլ եկած չլիներ իշխանության, բայց ձևավորած լիներ Հայաստանի քաղաքական հավասարակշռության և ինքնիշխանության ներուժի մի շատ կարևոր բաղադրիչ, որը Հայաստանին թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև բարկանալ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am