Կարճ ժամանակում բացահայտեցին «Քաջ Նազար» հացատան բակում կրակոցների հեղինակին, Lexus-ի մեջ հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգը

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մաիսիս քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում Նորամարգ գյուղի վարչական տարածքում գտնվող «Քաջ Նազար» հացատան բակում տեղի ունեցած վիճաբանության և արձակված կրակոցների փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 58-ամյա Նիկոլայ Բաբայանն ու 47-ամյա Ստեփան Թորոյանը։ Մասիսի քննչական բաժնի քննչիների կողմից կատարած հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Քաջ Նազար» հացատանը Ն. Բաբայանը վիճաբանել է Հովտաշեն գյուղի բնակիչ Գառնիկ Գալստյանի, նրա 2 ընկերների հետ, որից հետո հայհոյանքներ տալով՝ Ն. Բաբայանը հեռացել է հացատան տարածքից և որոշ ժամանակ անց վերադարձել՝ ձեռքին ունենալով ինքնաձիգ ու այդ ժամանակ Ն. Բաբայանը անկանոն կրակոցներ է արձակել, մինչև որ Գ. Գալստյանը կարողացել է Ն. Բաբայանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո վերջինը դիմել է փախուստի։ Քննչական բաժինը պարզել է նաև, որ դեպքից 1 օր անց Ն. Բաբայանի ընկեր Ս. Թորոյանը վերադարձել է հացատուն, բանակցություններ վարել Գ. Գալստյանի հետ, ով էլ ինքնաձիգը հանձնել է Ս. Թորոյանին, որից հետո վերջինս ավտոմեքենայով հեռացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի որոշման հիման վրա Ս. Թորոյանին պատկանող Lexus մակնիշի 99 DD 303 համարանիշի ավտոմեքենան զննվել է, որտեղ բեռնախցիկում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ՝ պահունակով՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտով։ Քննիչի որոշմամբ Ն. Բաբայանը ձերբակալվել է, իսկ Ս. Թորոյանը բնակության վայրը չլքելու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և հետախուզական համատեղ գործողություններ՝ Գ. Գալստյանի մյուս ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ն

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am