Կառավարությունը շուրջ 25 միլիոնի պահեստամասեր ու անիվներ կգնի

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմը 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգով նախատեսում է ավտոմեքենաների 160 անիվ գնել: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից, որտեղ կառավարության աշխատակազմը գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Ընդհանուր առմամբ անիվներ ձեռք բերելու վրա 4736000 ՀՀ դրամ կծախսվի: Ի դեպ՝ դրանք տարբեր գների են: Օրինակ՝ կան անիվներ, որոնց 12 հատի արժեքը միասին վերցրած կազմում է 661000 դրամ: Կան նաեւ այնպիսիք, որոնց 28 հատի արժեքն է 662 հազար դրամ: Իսկ ավտոմեքենաների վերանորոգման վրա շուրջ 25 միլիոն կծախսվի: Նույն պլանի համաձայն՝ ԳՀ (գնանշման հարցում) ընթացակարգով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար կառավարության աշխատակազմը նախատեսում է 21450000 ՀՀ դրամ ծախսել: Իսկ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) ընթացակարգով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 3240700 դրամ կծախսվի: Գնման ՇՀ ընթացակարգով կառավարության աշխատակազմը նախատեսում է նաեւ 20847600 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենաների պահեստամասեր գնել: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am