Գասպարիի հետ կապված խնդիրը իրավական է
Կուզենայի հորդորել բոլորին այդքան շտապողականությամբ չօգտագործեին տերմինները, ինչպիսին քաղաքական բանտարկյալն է կամ քաղաքական հետապնդումը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու փաստին: «Սրանք երկրի համար կարևոր նշանակություն ունեցող տերմիններ են և չէի ուզենա, որ մեր երկիրն այդքան արագ ու հեշտ պիտակավորեինք, հավասարեցնեինք պետությունների, որոնց գործերը շատ հեռու են, անհամեմատելի են մեզ հետ: Կարծում եմ հասկանում եք՝ ակնարկս ուր է գնում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: Ըստ նրա`պարոն Գասպարիի հետ կապված խնդիրը իրավական է, քաղաքական բովանդակության հետ աղերսներ չունի: Ամեն դեպքում, Արդարադատության նախարարն իր լիազորությունների շրջանակներում ուշադրության կենտրոնում է պահում հարցը: Մեզ համար անցանկալի կլիներ, որ լիներ քաղաքական հետապնդում:
